Միջազգային

Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ–ն իր անհանգստությունները նոր օրենքի կապակցությամբ փոպանցել է վրացական կողմից։ 

«Մենք պատրաստվում ենք շարունակել առաջ տանել մեր գործը, այն է՝ կարծում ենք, որ օրենքը, որը նրանք քննարկում են, Վրաստանը կդնի անորոշ հետագծի վրա: Դա կվտանգի Վրաստանի եվրատլանտյան ուղին և կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները, և մենք կշարունակենք դա հստակ ասել՝ որոշումը թողնելով իրենց», - նշել է Միլլերը։