Միջազգային

«Փառահեղ խոստովանություն»․ Զախարովան պատասխանել է Բորելին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի այն հայտարարությանը, ըստ որի Առանց Արևմուտքից զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթվա ընթացքում։ 

«Փառահեղ խոստովանություն։ Ահա և «խաղաղության բանաձևը»՝ Կիևի ռեժիմին արևմտյան զենքի մատակարարումների դադարեցում»,- սոցցանցի իր էջում գրել է Զախարովան։