Միջազգային

Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել իտալական Servizo İnformazione Religiosa գործակալությանը։

«Մենք վստահ ենք, որ խաղաղության պայմանագիրը, որը, հուսով ենք, մոտ ապագայում կարող է կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ոչ միայն պաշտոնպես վերջ կդնի էթնիկ հակամարտություններից մեկին, աշխարհի ամենաերկար և ողբերգական իրադարձություններից մեկին, այլև կօգնի վստահություն ձևավորել հայերի և ադրբեջանցիների միջև և թույլ կտա նրանց ապրել միասին՝ որպես լավ հարևաններ և մի օր, հուսով եմ, որպես ընկերներ»,- ասել է նա: