Միջազգային

«Բլինքենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Պատել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, երեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

«Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդրի լուծմանը պետքարտուղարն անձամբ է խորապես ներգրավված: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ «Եվ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է Պատելը։