Միջազգային

Բայդենը Կատարի էմիրի ու Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Գազայի իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և Կատարի 1միր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Գազայի հատվածում հրադադարի գործարքը: Այս մասին առանձնազրույցներից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ նախագահը Եգիպտոսի նախագահի և Կատարի Էմիրի հետ քննարկել է «Գազայի քաղաքացիական բնակչությանը կենսական օգնության հոսքի ավելացման նախաձեռնությունները»: