Միջազգային

«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով

Երկկողմ և խաղաղության բանակցությունները, որոնց կողմնակից է Ադրբեջանը, նախատեսված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Արաբական պետությունների լիգա-Կենտրոնական Ասիա - Ադրբեջան տնտեսական ֆորումի և համագործակցության 3-րդ նիստի ժամանակ։

Բայրամովը նշել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն իրենց դրսևորել են որպես առավել արդյունավետ և հաջողված գիծ՝ փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից։