Ճապոնիայի իշխանությունները որոշել են Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնության հատկացնել։ Այս մասին Կիև կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Մենք 470 միլիոն դոլար կնվիրաբերենք Ուկրաինայի էներգետիկ և այլ ոլորտների համար», - չորեքշաբթի օրը կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել «Nikkei» թերթը: