Միջազգային

2008 թվականի պատերազմը շարունակվում է, այդ պատերազմը ոչ մի օր չի դադարել. Սաակաշվիլիի մայր

«Մենք փաստացի պատերազմի մեջ ենք, 2008 թվականի պատերազմը շարունակվում է, այն ոչ մի օր չի դադարել»,-այս մասին հայտարարել Է Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլի մայրը՝ Գիուլի Ալասանիան, «Վիվամեդ» կլինիկայում որդուն տեսակցելուց առաջ։

Նրա խոսքով՝ վաղվա դատավարության ժամանակ կարևոր է թունաբան Դեվիդ Սմիթի հարցաքննությունը։

«Չգիտեմ՝ որքանով նրան հնարավորություն կտրվի ներառվել դատավարությանը և ելույթ ունենալ։ Ես միշտ կրկնում եմ, որ գործընթացը պետք է արագ ընթանա, այն ձգձգելու միտում կա։

Շատ կարևոր են թունաբան Դեվիդ Սմիթի և հոգեբույժ Էրիկ Դեյվիդ Գոլդսմիթի հարցաքննությունները»,- հայտարարել է Ալասանիան։