Միջազգային

Վրաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը աճել է 49%-ով

Վրաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 2022թ. 11 ամիսների ընթացքում գերազանցել է 2,2 մլրդ դոլարը, ինչը 49%-ով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է։

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի առևտրային գործընկերների թվում առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ հանդիպակաց առևտուրը գերազանցել է 2,5 մլրդ դոլարը, ինչը 34,4%-ով ավելի է 2021-ի ցուցանիշից։ Երրորդ տեղում Չինաստանն է, որի հետ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,6 մլրդ դոլարը (տարեկան աճը՝ 23,4%):