Միջազգային

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը կմեկնարկի դեկտեմբերին

Թբիլիսիի 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կբացվի դեկտեմբերի 4-ին։ Շաբաթվա ընթացքում մրցութային ցուցադրություններ կանցկացվեն Ամիրանի կինոթատրոնում։

Այս տարի մրցույթին ներկայացված են վրացի ռեժիսորների 6 լիամետրաժ և 10 կարճամետրաժ գեղարվեստական, և 8 լիամետրաժ ու 7 կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։

«Ոսկե Պրոմեթևսի» արձանիկներով կպարգևատրվեն «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային», «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգերում:

Հաղթողները կպարգևատրվեն փառատոնի վերջին օրը՝ դեկտեմբերի 10-ին: Նույն օրը այստեղ կներկայացվի ռեժիսոր Դիտո Ցինցաձեի «Ռոքսի» նոր ֆիլմը։