Տեխնէ

Բացառված չէ որ Tiktok-ը արգելափակվի ԵՄ-ում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չի բացառել Եվրամիությունում «Tik Tok» սոցցանցի արգելափակման հնարավորությունը։

«Դա բացառված չէ», - ասել է նա Նիդեռլանդների Մաստրիխտ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ Եվրահանձնաժողովը դարձել է «աշխարհում առաջին կազմակերպությունը, որն արգելել է «Tik Tok»-ը կորպորատիվ հեռախոսներում»: «Մենք գիտենք, թե ինչ սպառնալիք է ներկայացնում Tik Tok-ը», - ավելացրել է նա: