Սպորտ

Մակրոնը հույս է հայտնել, որ Մբապեն կմասնակցի Օլիմպիական խաղերին

Էմանուել Մակրոնը հույս ունի, որ Կիլիան Մբապեն կխաղա Օլիմպիական խաղերում:

«Անցյալ շաբաթ ես խաղադաշտում էի նրա հոր հետ (բարեգործական խաղի ժամանակ) և նրան հարց տվեցի: Նա ասաց՝ Կիլիանը ցանկանում է խաղալ:

Ես մեծ հույս ունեմ, որ եվրոպական բոլոր ակումբներն իրենց ֆուտբոլիստներին նման ազատություն կտան։ Ուրախ եմ, որ բոլոր ֆրանսիական ակումբները դա անում են, և հուսով եմ, որ մյուսները կհետևեն նրանց օրինակին: Օլիմպիական ոգին պետք է աճի», - ասել է Ֆրանսիայի նախագահը La Tribune Dimanche-ին տված հարցազրույցում: