Սպորտ

Թուրք երկրպագուները ներկա չեն գտնվի Հայաստան-Թուրքիա առաջիկա հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպմանը ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուները հանդիպմանը ներկա չեն լինի։ 

Ֆեդերացիան հաղորդում է, որ արդեն սկսվել է տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը՝ https://tickets.ffa.am/ կայքում, իսկ վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

Տոմսերի արժեքներն են՝
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ