ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ քաղաքացիները, հարկ վճարելով, ապահովում են իրենց, երեխաների, թոռների ու չծնված ծոռների բարեկեցությունն ու անվտանգությունը․ «Չմոռանալով կառավարության պարտավորությունը՝ այդ հավաքված գումարները ծախսել հնարավորինս արդյունավետ»։
Նա կոչ է արել. «Յուրաքանչյուրը թող գնա, հաշվարկի իր հարսանիքի, կնունքի, ծնունդի, տո, տան շինարարության վրա ինչքանով է գումարները ծախսել արդյունավետ։ Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, այնքան էլ՝ մենք, որովհետև նույն մարդիկ ենք։ Մենք, ընենց չի, որ ուրիշ տեղից եկել ենք, ստեղ նստել։ Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ, և այստեղից էլ գնում ենք էդ նույն ծնունդի, կնունքի արարողության, որտեղ ինչ–որ բան ավել է ձեռք բերվում, ինչ-որ բան՝ պակաս, ինչ-որ բան փչացած է լինում։ Ոչ ոք չի ասում՝ վայ, էս ծնունդի սալաթը փչացած է, եկեք ՊՎԾ ուղարկենք, տեսնենք՝ տա՞տն է սխալ գործողություն արել, մամա՞ն, թե՞ քեռին։ Ոչ մեկը չի ասում»։
Ըստ վարչապետի՝ նույն մարդը, որ հանգամանքի բերումով ընտրվել է պատգամավոր կամ դարձել նախարար, դժվար իրենց տանն այլ կերպ գործի, աշխատանքի վայրում՝ բոլորովին այլ․ «Բացառված է, չի կարող այդպիսի բան լինել, ուղղակի չի կարող»։