Հասարակություն

Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել

Մայիսի 6-ին, ժամը 18:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի մանկապարտեզներից մեկի ջրի խողովակի վնասվելու պատճառով ջրալցվել է նկուղային հարկը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները կիսանկուղային հարկից հեռացրել են մոտ 240 տոննա ջուր։