Հասարակություն

Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում

Մայիսի 5-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց պատ է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է ճանապարհի բետոնե հենապատը (4 քմ)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհից: