Հասարակություն

Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է

Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը։

Ինդեքսը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմանները աշխարհի շուրջ 180 երկրներում։ «Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 164-րդ, Թուրքիան՝ 158-րդ, իսկ Իրանը՝ 176-րդ հորիզոնականում են: