Հասարակություն

Կիրանցի մոտ պայթեցում կարվի

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն:

«Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ։