Հասարակություն

Քարը ընկել է առվի մեջ. ցեխ և քարեր են լցվել ավտո-ճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 2-ին, ժամը 01:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանային համալիրի մոտակայքում սարի լանջից քարը պոկվել և ընկել է առվի մեջ, ինչի հետևանքով ցեխ և քարեր են լցվել ավտո-ճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 15 քմ)՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի փակ հատվածը և բացել ոռոգման առվի ու ճանապարհամերձ սելավատարի խցանումը։ Ճանապարհը մաքրվել է ջրաբերուկներից և երկկողմանի երթևեկելի է։