Հասարակություն

Ավտովթար՝ Էջմիածնում․ անչափահաս քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Ռաֆիկ Ֆ.-ի վարած ВАЗ-2121 մակնիշի և 38-ամյա Խաչիկ Ե.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ 6-ամյա Հովհաննես Ե.-ն և 11-ամյա Սոնա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ բախվելով մսամթերքի առևտրով զբաղվող քաղաքացուն պատկանող խանութի դռանն ու պատին: