Հասարակություն

Զինված ուժերի ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը զինված ուժերում աննախադեպ է»։