Radar Զրույց

«ԱԺ ընդդիմությունը պարգև է իշխանության համար». Անի Սամսոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանն է։

Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին, խոսել խորհրդարանական ընդդիմության և իշխանության գործելաոճի, ընդդիմության պարտության և արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։

Սամսոնյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունն ընտրողներին խոստացել է մի բան, որը չէր կարող անել, և, որպես տիտղոսային ընդդիմություն, պարտվեց և ներսում, և դրսում։ Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմությունը, եթե անգամ ցանկանա, չի կարող իշխանափոխություն անել.

«Խորհրդարանական ընդդիմությունը իշխանության համար պարգև է։ 

ԱԺ ընդդիմությունը բավականին խոցելի է։ 

Եթե լավ երկիր պահեին 2018-ը տեղի չէր ունենա։ 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն տեսնում եմ, բայց այս ընդդիմությունը հաջորդ իշխանություն լինելու հայտ չի կարող ներկայացնել։ Այս ընդդիմության հետ բոլոր հարցերը փակված են»։

Մանրամասները՝ տեսանյութում