Radar Զրույց

«Ալիևի առջև առայժմ կարմիր լույս է վառված նոր էսկալացիայի համար». Արտաշես Խալաթյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը իրավագետ Արտաշես Խալաթյանն է։

Նա անդրադարձել է Ալիևի ռազմատենչ հռետորաբանության պայմաններում խաղաղության օրակարգի հավաստիությանը, խոսել Ադրբեջանում սպասվելիք նախագահական արտահերթ ընտրությունների, Արևմուտքի (մասնավորապես, Միացյալ Նահանգների)՝ տարածաշրջանում պասիվ քաղաքականության, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Հայաստանի ճիշտ դիրքավորման մասին։

Խալաթյանի խոսքով՝ խաղաղության օրակարգը թույլ է տալիս բանակցային ֆոն ապահովել. «Ալիևը հաշվարկով առաջնորդվող քաղաքական գործիչ է։ Առայժմ Ալիևի համար կարմիր լույս է վառված նոր էսկալացիայի համար։ Հունիս-հուլիսին Սպիտակ տան պատասխանատուներն անհասանելի են լինելու, իսկ Պուտինի վերընտրությունը ծիսական բնույթ ունի։ Ադրբեջանն իր վարքագծում կողմնորոշվում է դեպի իր պատրոնները։ Այս տարի ԱՄՆ-ի դիվանագիտական ակտիվությունը թուլանալու է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամերիկակենտրոն չէ։ Հայաստանը Ալիևի համար պետք է բարձրացնի իր հետ պատերազմելու գինը»։

Մանրամասները՝ տեսանյութում