Radar Զրույց

«Ամեն օր ստորագրում ենք, որ Աստծո ստեղծած արարածներից ամենաանխելքն ենք». Ռուբեն Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar Armenia-ի «Radar զրույց» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է։ Նրա հետ ամփոփել ենք 2023 թվականը՝ խոսելով հասարակության բևեռվածության, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, մտավորականների դերի և նշանակության, ինչպես նաև 2024 թվականի սպասելիքների մասին։

Բաբայանը հասարակության պառակտվածության մասին խոսելիս նկատում է, որ հանրությունն անգամ քրիստոնեության մասին սխալ պատկերացումներ ունի. «Շատ մարդ է խաչվել, բայց միայն Քրիստոսն է հարություն առել։ Մահն է տրվում մեկ անգամ, կյանքն ամեն օր։ Ատելությունը հիվանդություն է, որը չի կարող արդարացվել վեհ գաղափարով»։

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ Բաբայանն ընդգծում է՝ այն ինչ կատարվում է աշխարհում բացարձակ հիմարություն է. «Մենք ամեն օր ստորագրում ենք, որ Աստծո ստեղծած արարածներից ամենաանխելքն ենք։ Պատասխանատվություն կարող է վերցնել տերը, ստրուկը՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում