Քաղաքական

«Նրանց նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով». Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հարցին՝ հիմք կամ փաստ ունե՞ն պնդելու, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը ՌԴ-ն է ուղղորդում, ասել է. «Հիմքեր և փաստերը գալիս են հեռվից, և մեր դատողությունները քաղաքական դատողություններ են, և մենք դրանք հիմնավորում ենք մեր ելույթներում»։

Ըստ պատգամավորի՝ իրենք պնդում են, որ այն ուժերը, խմբերը, որոնք չեն ուզում որ երկիրն ունենա պետական սահման, և պրոցեսներ են գեներացնում, ամեն բան անում են Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու համար, նպատակ ունեն հեղաշրջում իրականացնել ու գալ իշխանության․ «Սա է իրենց նպատակը, ինչպես եղել է նախկինում՝ ունենալ մի ծայրագավառ իր գավառապետով»։