Քաղաքական

«37 թվին ում բռնում էին, շպիոնի շտամպ էին խփում». Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ իշխանությունը երկու փուչիկ է փչել վերջին տարիներին․

«Փուչիկներից մեկը, որ պայթեցրեց Աննա Վարդանյանը, այն է, որ գոնե դատախազությունում քրեական գործ չի հարուցվել, որ Հայաստանում որևէ օտար ուժ հեղաշրջում կամ հեղաշրջման պես բան է ուզում անել։ Ընդհանրապես նման բան չի եղել, բայց իշխանությունը այդ նույն երգը փչացած պատեֆոնի նման միացնում է»,- ասել է նա՝ հավելելով, որ այս իշխանությունները հոգով-սրտով «կոմունիստներ են, բոլշևիկներ». «1937թ․ ում բռնում էին քաղաքական ընդդիմախոսներից, շպիոնի շտամպ խփում էին՝ սա Անգլիայի շպիոն է, սա Գերմանիայի շպիոն է, սա Թուրքիայի շպիոն է, սա Ալժիրի շպիոն է»։

Խաչատրյանը նաև նշել է, որ ներքին դժգոհությունը թաքցնելու, հերքելու համար ամեն ինչը վերագրում են օտար ուժերին. «Ես չգիտեմ՝ երկրում կա՞ ուժ, որ Հայաստանը ցանկանում է տեսնել ծայրագավառ, բայց տեսնում եմ, որ ՔՊ-ն այն ուզում է դարձնել վիլայեթ»։