Քաղաքական

«Ժողովրդական պոռթկման բավարար զանգվածի առկայություն է անհրաժեշտ». Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է ընդդիմության՝ մանդատները վայր դնելու հնարավորությանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ժողովրդական պոռթկում, որպեսզի իրենք մանդատները դնեն կամ, պահելով մանդատները, վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսեն․

«Ժողովրդական պոռթկման բավարար զանգվածի առկայությունն անհրաժեշտ է, որովհետև մանդատ դնելը կամ նույնիսկ գործող մանդատներով իմպիչմենտի գործընթաց սկսելը կլինի ուղղակի գործընթաց՝ հանուն գործընթացի։ Բայց պետք է լինի գործընթաց՝ հաջողության երաշխիքով կամ այդ երաշխիքի հավանականությամբ»։