Քաղաքական

«Նայեք, թե դուք, մենք, բոլորս ինչ խայտառակ վարկանիշ ունենք». Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե հանրային կարծիքի բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակությունն ունեցող ինստիտուտն ԱԺ-ն է․

«Դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման պրակտիկան՝ ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում»,- ասել է նա։

Խաչատրյանը նշել է, որ, ի տարբերություն ԱԺ-ի, ամենաբարձր հեղինակություն ունեցողը Հայ առաքելական եկեղեցին է. «Քննադատելով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն՝ մի հատ նայեք, թե դուք, մենք, բոլորս ինչ խայտառակ վարկանիշ ունենք»։

Նա շնորհակալություն է հայտնել դատախազին՝ պարզաբանման համար, որ քրեական որևէ գործ չկա երրորդ պետությունների կողմից սադրված հեղաշրջման փորձի կապակցությամբ։