Քաղաքական

«Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի». Արթուր Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անցած տարի կատարյալ ձախողում ենք արձանագրել։

Նրա խոսքով՝ հպարտանալու որևէ բան չունենք։ Ընդդիմադիր գործիչն առաջարկում է բացել և նայել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունները․ «Այս առումով շատ հետաքրքիր է Freedom House-ը։ Ճիշտ է, հասկանում եմ, որ Freedom House-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց շատ հետաքրքիր գնահատական է՝ 3,07։ 3-ը՝ դիկտատուրա է, 07-ով ենք մենք ընդամենը վեր։ Կասեք՝ թվերն ինչ կարևոր են։ 3,07՝ նշանակում է, որ մենք անցումային ժողովրդավարություն ենք»։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը, որն իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումային դիկտատուրա է։