Քաղաքական

«Կիսում եմ Ձեր արձանագրումը». Ռուբինյանը՝ Խաչատրյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում արձագանքել է Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, թե ԱԺ վարկանիշը ցածր է. «Ես միանշանակ կիսում եմ Ձեր արձանագրումն առ այն, որ ԱԺ վարկանիշը ցածր է։ Ես ունեմ իմ կարծիքը, թե ինչու է այդպես․ օրինակ, դատախազի զեկույցն ենք լսում, բայց քննարկում ենք լրիվ ուրիշ բան։ Ու այսպես բոլոր հարցերում է. չենք մնում օրակարգի սահմաններում, նիստերի ժամանակ իրար վիրավորում ենք, տեղից իրար արձագանքում ենք, օգտագործում վիրավորական արտահայտություններ։ Բանավեճը գաղափարական չէ կամ նույնիսկ պրակտիկ հարցերին ուղղված չէ»։

Ռուբինյանը խոսել է նաև ընդդիմության հետ գաղափարական հակասության մասին։