Քաղաքական

«Դուք այնպես արեցիք, որ ռուսները դուրս գան ԼՂ-ից». Արթուր Հովհաննիսյան

«Դուք այնպես արեցիք, որ ռուսները դուրս գան ԼՂ-ից։ Հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից․ տեղակայման վա՞յր եք ման գալիս». ընդդիմությանն է դիմել ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով Սեյրան Օհանյանի մեղադրանքներին։

Այս համատեքսում Հովհաննիսյանը հիշեցրեց, թե ինչպես էր ընդդիմությունը դեմ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ միջազգային հովանու ներքո երկխոսությանը, բայց չէր առաջարկում ոչինչ․ «Ասում էր՝ անկախություն, ինքնորոշում, բայց չէր ասում՝ ումից, որտեղ և ինչպես»։

Ըստ պատգամավորի՝ ընդդիմություն այնպես արեց, որ տեղի չունենա այդ երկխոսությունը, քանի որ դա ձեռք չէ տալիս նրանց տերերին։ Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, թե ինչպես էր դաշնակների կողմից նշանակված նախագահը, ուղղաթիռով ԼՂ ժողովրդի վրայով թռչելով, դեսանտ իջնում Հայաստան, այն դեպքում, երբ այդ նույն պահին ժողովուրդը Լաչինում ծանր հոգեբանական վիճակում տեղահանվում էր. «Հիմա էլ գլխներից մեծ բաներ են խոսում, գլխներից մեծ հայտեր են ներկայացնում, գլխներից մեծ փողեր են ուզում»։

Հովհաննիսյանը ընդդիմությանը կոչ է արել «հավաքել իրենց» և չանցնել կոռեկտության սահմանները. «Ականջներիդ օղ արեք՝ մեր արձագանքը ձեզ լինելու է շատ կոշտ, տասնապատիկ կոշտ։ Երևի մոռացել եք ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, որից հետո 2 ամիս ձեր ձայնը դուրս չէր գալիս․ երևի ուզում եք մի 2-3 ամիս էլ ձայներդ դուրս չգա»։