Քաղաքական

«Բևեռ է կոչվում. ընդհանրապես պետք է արգելվի նրանց գործունեությունը». պատգամավոր

Այսօր խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձավ ատելության խոսքի և քարոզի տարածման հարցին և զուգահեռներ անցկացրեց այս ժամանակաշրջանի և 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ տարվող ատելության, բռնության կոչերի միջև։

Պատգամավորի խոսքով՝ այսօր էլ պետության և պետականության գլխատմանն են նախապատրաստում՝ ուղղորդված ատելության սերմանմամբ. «Մի կուսակցություն, թե շարժում կա․ Բևեռ է կոչվում, որոնց գործունեությունն ընդհանրապես պետք է արգելվի մեր պետությունում, սակայն նրանք կուսակցություն են, ինչպես հասկանում եմ, որովհետև գրասենյակներ ունեն Երևանում և մարզերում, չնայած նրան, որ մեկ-երկու ամիս առաջ պետության ինստիտուտներից մեկի հանդեպ զինված հարձակում էին գործել»։

Հակոբյանը զգոնության կոչ արեց հանրությանը։