Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում ներկայացրել է, թե ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը։ Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ․ 

- Սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը։ 

- Հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու կանոնակարգի շուրջ։ 

- Հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականությունը։

Վարչապետը նաև նշել է, որ քարտեզի վրա պատկերացնում են, թե որտեղ է սահմանային սյունը, բայց երբ գնում ենք տեղում չափումներ անելու GPS սարքի միջոցով, որը գետնի վրա կոորդինատն է որոշում, լինում են շեղումներ։

Փաշինյանը նաև նշել է, որ սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ 

«Այսինքն՝ սահմանի վրա ՊՆ դիրքեր չենք ունենա և, հնարավոր է, մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա»,- նշել է նա։