Քաղաքական

«Սա առաջարկ է՝ հրաժարվել պետական սահմանից. առաջարկում եմ դեմ քվեարկել». Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն, Խաչատրյան, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի». այսօր խորհրդարանում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և Ադրբեջանի առկա, գործող պետական սահմանի վերարտադրության գործընթաց։

Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության և կայսրության համատեղ հայտարարության նախագիծը և մերժել այն, քանի որ ՀՀ պետությունը 29․743 կմ2 է։ 

Կարապետյանը նշեց, որ Դաշնակցության ներկայացրած նախագծով առաջարկվում է, որ սահմանազատման համար հիմք հանդիսանա 1993թ. սեպտեմբերի դրությամբ շփման գիծը, այն հիմնավորմամբ, որ այդ ժամանակ է Ադրբեջանը վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը. «Ըստ էության, սա առաջարկ է հրաժարվել ՀՀ պետական սահմանից և վերադառնալ ռազմական գործողությունների տրամաբանությանը։ Հանձնաժողովն առաջարկում է դեմ քվեարկել հայտարարության նախագիծը լիագումարում կրկին քննարկելու առաջարկին»։

Քվեարկությունից առաջ Արծվիկ Մինասյանի առաջարկով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Մանրամասները՝ տեսանյութում