Քաղաքական

Ի՞նչ է կատարվել ԱԺ-ում․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանի օգնականի հետ միջադեպի մասին

«Civic.am»-ի թղթակից Դավիթ Լևոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է պատմել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի հետ միջադեպից։

Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանի օգնական-թիկնապահը մոտեցել է իրեն և հարցրել՝ կարո՞ղ են երկու րոպե զրուցել․ «Լևոն Քոչարյանի օգնականն այդ ընթացքում փորձում էր վեճ հրահրել։ Ինձ ասում է՝ երբ դու Բագրատ Սրբազանի մասին կարծիք ես հայտնում, դա սրբապղծություն է»։

Լրագրողը պատմեց, որ պատգամավորի օգնականը հայհոյել է, ապա, հակադարձ հայհոյանքից հետո, հարվածել իրեն։ Ըստ Լևոնյանի՝ ինքն ընկել է, բայց փոխադարձ հարված չի հասցրել։