Քաղաքական

ՌԴ-ն ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ ԱԽ-ում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին։ 

Փաշինյանը հիշեցրել է, որ ՌԴ-ն եռակողմ հայտարարության կողմ է, նաև՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ՝ ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ ԱԽ-ում և ԼՂ-ում ՌԴ զորախմբին ՄԱԿ ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։ Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները՝ 2022թ. մարտին, և Խծաբերդի իրադարձությունները՝ 2020թ. դեկտեմբերին, որի հետևանքով ՀՀ շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»։