Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Այսպես, ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:
Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով լրացվելու է հարկային մարմնի տրամադրության տակ առկա հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հայտարարագրման համակարգն առաջարկվում է ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին: