Մշակույթ

Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը 11 տարի անց դարձավ «Եվրատեսիլ-2023» -ի հաղթող․ Բրյունետը 14-րդն է

Լիվերպուլում տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որին Հայաստանը ներկայացրեց Բրյունետը՝ Future Lover կատարմամբ։ Հայաստանի ներկայացուցիչը, չնայած փայլուն ելույթին, զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։ 

Մրցույթի մասնակիցների «խաղաքարտերը խառնեց» փորձառու Լորինը, որը ներկայացնում էր Շվեդիան և հաղթող էր դարձել 2012 թվականի «Եվրատեսիլ»-ում՝ Euphoria երգով։ Այս անգամ նա ներկայացավ Tattoo երգով և 11 տարի անց կրկին հռչակվեց «Եվրատեսիլ»-ի հաղթող։ Լորինի ընդհանուր միավորների քանակը 583 է։ 

536 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրեց Ֆինլանդիան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Իսրայելը՝ 362 միավոր։ 

Հավելենք, որ Հայաստանից քվեարկության արդյունքները ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող Մալենան։ Հայաստանից 12 միավոր բաժին հասավ Իսրայելի ներկայացուցչին։