Հասարակություն
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
Ապրիլի 23-25-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Որոշ ժամանակ առաջ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի 40 շենքի բնակիչներից դիմում-նամակ էի ստացել, որը վերաբերում էր իրենց շենքի շրջակայքում եղած հանրային սննդի հաստատությունների կողմից գիշերային ժամերին աղմուկի թույլատրելի շեմերը պարբերաբար, գրեթե մշտական անցնելուն, հատկապես բարձր երաժշտության միջոցով։
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Նշված 12.154.596.000 ՀՀ դրամից 8.498.766.000 ՀՀ դրամը վերականգնվել է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով, զգալի վերականգնում են ապահովել նաև մյուս ստորաբաժանումները, հատկապես՝ ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը:
Խաղային գործունեություն կազմակերպողների համար հարկային պարտավորություններ են սահմանվում
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է:
Քննարկվել են Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: