Մամուլ
Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է հետաքրքրում․ «Ժողովուրդ»
Մինչ հանրապետությունում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է մեր երկրի վաղվա գոյության հարցը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է դատարանում վիճարկում:
Այսօր վերջին օրն է․ սահմանազատման արձանագրությունը պետք է ստորագրվի․ «Հրապարակ»
Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝ հայ-ադրբեջանական կողմերը մինչև մայիսի 15-ը պետք է ստորագրեն սահմանազատման-սահմանագծման արձանագրությունը
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. «Ժողովուրդ»
Ի դեպ, դատական համակարգում լուրեր կան, որ, միգուցե, բոլոր կին դատավորները ինքնաբացարկ հայտնեն։
Քյոխը կրկին հարցաքննության է հրավիրվել․ «Ժողովուրդ»
ՀՀ Հակակառուպցիոն դատարանը վերջինիս արդեն երրորդ անգամ է հրավիրում հարցաքննության՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Նշենք, որ այդ գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Սահմանազատման հանձնաժողովի դեմ դիմում կներկայացնեն դատախազություն ․ «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, այսօր «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: